Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Անջատեցին, միացրին, որ ի՞նչ

Անջատեցին, միացրին, որ ի՞նչ
03.06.2016 | 02:29

«Առհասարակ, մեկ-երկու ամիսը կարճ ժամանակահատված է գնահատելու համար։ Միջազգային փորձը փաստում է, որ աշխարհում երկու մոդելներն էլ կիրառվում են։ Որպես համակարգի աշխատակից, ինձ համար փոքր-ինչ դժվար է ներսից գնահատել գործընթացը։ Կարծում եմ՝ Դուք կարող եք շատ ավելի լավ գնահատել այդ գործընթացի դրական ու բացասական կողմերը»,- ասաց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, երբ խնդրեցինք նրան գնահատել հարկայինը ֆինանսների նախարարությունից անջատելու գործընթացի արդյունքները։ Եվ քանի որ գնահատականը թողնվեց մեզ, ապա հաշվի առնելով հարկային, մաքսային ծառայություններն ու ֆինանսների նախարարությունը պարբերաբար իրար միացնելու և անջատելու իրողությունը, կարծում ենք, որ խնդիրը ոչ այնքան կառույցների աշխատանքը բարելավելն է, որքան նոր պաշտոններ ստեղծելը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ